Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.12.2000

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչեւ հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում՝ այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:»:

Հոդված 2 . Օրենքի 30 հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) առեւտրի իրականացման վայրի՝ քառակուսի մետրերով արտահայտված, փաստացի օգտագործվող մակերեսը: Ընդ որում, անմիջականորեն առեւտրի հետ կապված եւ առեւտրի իրականացմանն օժանդակող մակերեսների հաշվառման համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1,2 գործակից, իսկ առեւտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առեւտրական գործունեություն կազմակերպողների համար՝ 0,7 գործակից:

Փաստացի օգտագործվող մակերես է համարվում առեւտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առեւտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված՝ քառակուսի մետրերով արտահայտված տարածքը.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: