Armenian      
Քրեակատարողական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «դատարանը դատապարտյալի» բառերից հետո լրացնել «կամ տարածքային մարմնի» բառերով, «ժամկետում» բառից հետո՝ «կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով» բառերով, իսկ նույն մասի «Նշված» բառը փոխարինել «Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու» բառերով.

2) 2-րդ մասի «տարաժամկետելու» բառը փոխարինել «տուգանքը մաս առ մաս վճարելու կամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.03.2017
ՀՕ-60