Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2017

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 954-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով, եթե գույքի առանձին տեսակների համար օրենքով սահմանված չեն պայմանագրի գործողության նվազագույն կամ առավելագույն ժամկետներ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 955-րդ հոդվածի 2-րդ մասը, 958-րդ հոդվածի 2-րդ մասը, 960-րդ, 961-րդ հոդվածները, 962-րդ հոդվածի 4-րդ մասը, 963-965-րդ եւ 967-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 955-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք:»:

Հոդված 4. Օրենսգրքի 966-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պայմանագրից  կառավարման  հիմնադրի  հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին այդ կապակցությամբ պայմանագրով պայմանավորված գումարը վճարելու պայմանով.».

2) 6-րդ կետի «կառավարման հիմնադիր-քաղաքացուն» բառերը փոխարինել «կառավարման հիմնադրին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը լրանալու:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.03.2017
ՀՕ-68