Armenian      
Տեխնիկական կանոնակարգման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2017
Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  1-ին կետի «արտադրանքի եւ դրա» բառերը փոխարինել «արտադրանքի կամ արտադրանքի եւ դրա» բառերով.

2)  3-րդ եւ 16-րդ կետերից հանել «նորմատիվ» բառը.

3)  6-րդ կետից հանել «ցանկացած» բառը.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30-րդ եւ 31-րդ կետերով.

«30) «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ»՝ արտադրանքը կամ արտադրանքը եւ արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման, արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ ուտիլիզացման գործընթացները.

31) պետական վերահսկողություն` վերահսկողական գործառույթ, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների կանխարգելմանը, հայտնաբերմանը եւ վերացմանը:»:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «տնտեսական գործունեության սուբյեկտներ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտներ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով։

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  3-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2)  5-րդ կետից հանել «համապատասխանության սերտիֆիկատների եւ համապատասխանության հայտարարագրերի ձեւերը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 12.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12.1) սահմանում է համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձեւերը, ինչպես նաեւ համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) հաստատում է՝

ա. փորձարկման լաբորատորիան որպես էտալոնային լաբորատորիա ճանաչելու համար նախատեսված հայտի ձեւը,

բ. էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականի ձեւը.»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ եւ 13-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հաշվի առնելով Խորհրդի առաջարկությունները,» բառերը:

Հոդված 8.  Օրենքի  24-րդ  հոդվածի  վերնագրից  հանել  «եւ համապատասխանության սերտիֆիկատը» բառերը:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը «օբյեկտ» բառից առաջ լրացնել «տեխնիկական կանոնակարգման» բառերով:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է հայերեն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերով, ինչպես նաեւ արտադրանքի հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով:»:

Հոդված 11. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 4

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 28. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 28.1. Պետական վերահսկողության նպատակը

 1. Պետական  վերահսկողության  նպատակն  է  տեխնիկական կանոնակարգման ենթակա շուկայահանված արտադրանքի անվտանգության ապահովումը խախտումների կանխարգելման, բացահայտման ու վերացման միջոցով։

 Հոդված 28.2. Պետական վերահսկողություն իրականացնող մարմինը

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։

Հոդված 28.3. Խախտումների վերացումը

Վերահսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքը:
 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.03.2017
ՀՕ-74