Armenian      
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.05.2017

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը «հեռուստաընկերությունների» բառից հետո լրացնել «կամ ռադիոընկերությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.

«8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր.

2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:

9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր.

2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.

3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.

4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.

5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:

10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետեւյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր եւ ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:»:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հեռուստահեռարձակողների» բառը փոխարինել «Հեռուստառադիոհեռարձակողների» բառով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «հեռուստածրագրերի» բառը փոխարինել «հեռուստառադիոծրագրերի» բառով.

3) 2-րդ մասի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով:

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով.

2) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «հեռուստաընկերություններին» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերություններին» բառով:

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով.

2) 4-րդ մասը «հեռուստաընկերության» բառից հետո լրացնել «եւ համապատասխան սփռման եւ ուղղվածության ռադիոընկերության» բառերով:

Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացրած ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների համաձայն՝ Ազգային հանձնաժողովը 2017 թվականի հուլիսի 20-ից հետո անցկացնում է ռադիոհեռարձակման թվային լիցենզավորման մրցույթ:

Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին: Այս պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչեւ իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը:»:

Հոդված 7. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը հայտարարում է Օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված թեմատիկ ուղղվածությամբ, համապատասխան սփռման եւ քանակի թվային ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթ:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2017
ՀՕ-87