Russian    
Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.11.2017

Հոդված 1. «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-247-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, կենսաթոշակային վճարի (այսուհետ` երկուսը միասին` եկամտային հարկ)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

7. «Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը եւ անձնավորված հաշվարկները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` գործատուի համար սույն հոդվածով սահմանված կարգով: Այդ նպատակով հարկային մարմինը վերջինիս տրամադրում է համապատասխան հաշվառման համար:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հրամանով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «հարկային մարմնի հրամանով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.12.2017
ՀՕ-217-Ն