Կուտակային կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-244-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.».

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի.».

3) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որեւէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի եւ պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաեւ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր.».

5) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) կամուրջ հաշիվ՝ ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի միասնական գանձապետական հաշվում բացված ենթահաշիվ, որին միասնական հաշվից մուտքագրվում են սոցիալական վճարները՝ մասնակիցների ռեեստրին փոխանցելու համար.».

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1) միասնական հաշիվ` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.».

7) 26-րդ, 27-րդ եւ 37-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26) հարկային գործակալ` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.

27) ձեռնարկատիրական եկամուտ` անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական եւ նոտարական գործունեությունից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն ստացման ենթակա շահութահարկի հարկման բազա (մինչեւ 2018 թվականը` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ).».

«37) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակից հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի կողմից վճարվող սոցիալական վճարի եւ սույն օրենքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժի գումար: Մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի եւ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի սոցիալական վճարի գումար.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) աշխատավարձից եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար գործունեության այդ տեսակների մասով` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.»:

2) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.».

3) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվանից:».

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն:».

5) 7-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «25000» թիվը փոխարինել «300000» թվով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ եւ 3-րդ մասերի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.

2) 4-րդ մասի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:».

4) 6-րդ մասը «Եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, շահութահարկի» բառով.

5) 7-րդ եւ 8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Գործատուները եւ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, բացառությամբ հաշվարկված տույժերի:

8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան սոցիալական վճարի մասին ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների վերահաշվարկ:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սոցիալական վճարի պարտավորությունները հաշվառվում են հաշվարկի ներկայացման օրով եւ մարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Սոցիալական վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված՝ միասնական հաշվից այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարի եւ տույժի գումարները մարվելու դեպքում:

Սույն մասի կիրառման իմաստով սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունները եւ նվազեցումները հաշվառվում են ճշտված հաշվարկը ներկայացնելու օրով:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք եւ վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու (համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու) համար, եթե ներկայացված տեղեկություններում չկան սխալներ, եւ փոխանցվել են սոցիալական վճարների հաշվետվության մեջ նշված սոցիալական վճարների գծով պարտավորությունները: Կուտակային հատկացման գումարը ձեւավորվում է սոցիալական վճարներից եւ սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից:».

2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 10000 դրամի չափով.».

3) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի եւ եկամտային հարկի համար» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետի «Նրանք պարտավոր են շտկել սխալները եւ ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «Նրանք կարող են շտկել սխալները եւ ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը «Եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, շահութահարկի» բառով:

Հոդված 9. Օրենքի 71-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «0.15» թիվը փոխարինել «0.075» թվով, իսկ «365» թիվը` «730» թվով.

2) 4-րդ մասի երկրորդ պարբերության «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 81-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) աշխատավարձից եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար գործունեության այդ տեսակների մասով` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-166-Ն օրենքը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 71-րդ հոդվածով սահմանված տույժը գործատուն (հարկային գործակալը) վճարում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն սկսված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռեւս չավարտված տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչեւ հաշվարկի 365-րդ օրը լրանալը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-291-Ն