Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «պաշտոնատար անձի վրա» բառերից հետո լրացնել «, իսկ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում ստուգմամբ հայտնաբերելու դեպքում (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ համարվող ծառայությունների կամ գործողությունների դեպքում` առաջին տարեկան պետական տուրքի մասով)` պետական տուրք գանձող մարմնի վրա» բառերով:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) «0,15» թիվը փոխարինել «0,075» թվով, իսկ «365» թիվը` «730» թվով.

2) առաջին պարբերությունը «նրանցից» բառերից հետո լրացնել «(իսկ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում համալիր հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում` պետական տուրք գանձող մարմնից)» բառերով.

3) երկրորդ պարբերությունը «անձինք» բառից հետո լրացնել «(պետական տուրք գանձող մարմինները)» բառերով, իսկ նույն պարբերության «ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում» բառերով.

4) երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարեկան պետական տուրք վճարողները սահմանված ժամկետում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տույժը վճարվում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն սկսված եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռեւս չավարտված տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչեւ հաշվարկի 365-րդ օրը լրանալը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-294-Ն