Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում «առաջարկությունների» բառը փոխարինել «հանրագրերի» բառով:

Հոդված 2. Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «առաջարկություններն» բառը փոխարինել «հանրագրերն» բառով:

Հոդված 3. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «առաջարկությունների» բառը փոխարինել «հանրագրերի» բառով:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2018
ՀՕ-17-Ն