Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Աուդիտորական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2018

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Պետական (հանրային) հատվածում արտաքին աուդիտը կոչվում է հաշվեքննություն եւ կարգավորվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում` նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
 
 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.01.2018
ՀՕ-59-Ն