Russian    
Ավիացիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2018

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  2015 թվականի հունիսի 19-ի ՀՕ-101-Ն օրենքի 1-ին հոդվածով խմբագրված՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  նախադասություններով. «Օդանավի հրամանատարը, հնարավորության դեպքում, ապահովում է նաեւ հանցագործության դեպքի վայրի պահպանումը: Սույն մասով նախատեսված պահպանության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.03.2018
ՀՕ-138-Ն