Russian    
Օտարերկրացիների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունում «Նախագահի» բառը փոխարինել «վարչապետի» բառով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «Նախագահը» բառը փոխարինել «կառավարությունը» բառով.

2) 5-րդ մասի «Նախագահը» բառը փոխարինել «վարչապետը» բառով, իսկ երկրորդ նախադասությունը հանել:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի,» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-152-Ն