Armenian      
Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտարողական իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2018

Հոդված 1. «Մարդու  վերարտադրողական  առողջության  եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

«Հոդված 19.1. Վերարտադրողական առողջության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը

Մարդու վերարտադրողական առողջության, սեռաբջիջների եւ սաղմի պահպանման, հղիության արհեստական ընդհատման եւ կամավոր բժշկական ամլացման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-167-Ն