Շահումով խաղերի եւ խաղատների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) տասներորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«լիազոր մարմին` ֆինանսների նախարարություն.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«վերահսկող մարմին՝ Պետական եկամուտների կոմիտե:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի «թ» կետում եւ 4-րդ մասում «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վերահսկող մարմին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

1. Սույն օրենքի խախտման դեպքում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» եւ 2.1-ին մասի «զ1» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ2» եւ 2.1-ին մասի «ա1» եւ «բ4» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմին՝ այդ գործընթացն իրականացնելու համար` ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

5. Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները.

ա) լիցենզիայի գործողության կասեցում.

բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-310-Ն