Armenian      
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2018

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-7-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:

3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:

6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն՝ տվյալ զինծառայողին բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ եւ (կամ) 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար» բառերով:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերը, 26-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «ունակության» բառից հետո լրացնել «առնվազն» բառով:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում՝

ա. 1-ին կետի «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով,

բ. 2-րդ կետի «վերաբերյալ կամ մերժում է նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ քաղաքացու դիմումը» բառերը փոխարինել «կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետի «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով.

3) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

4) 7-րդ մասի 2-րդ կետի «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով.

5) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

6) 9-րդ մասի «որոշումները (եզրակացությունները)» բառերը փոխարինել «եզրակացությունները» բառով.

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ եւ 12-րդ մասերով.

«11. Սույն հոդվածի համաձայն շարքային եւ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:

12. Սույն հոդվածի համաձայն շարքային եւ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եզրակացությունների կամ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների հիման վրա տրված հրամանները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը մինչեւ տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը:»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում ներառված մասնագիտություն ունեցող շարքային կազմի եւ ռազմաբժշկական կամ ռազմադասախոսական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնող» բառերը:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) հանել «՝ անկախ պատճառներից» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիների համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հետեւանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում քաղաքացու՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու եւ (կամ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

«Հոդված 35.1. Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելը

1. Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են նաեւ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:

2. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողը բարձրագույն հրամանատարական կազմի տվյալ զինվորական պաշտոնին նշանակված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:»:

Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետը «ավարտը» բառից առաջ լրացնել «եւ սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հերթական արձակուրդի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագրի «տեղափոխելու եւ գործուղելու կարգը» բառերը փոխարինել «տեղափոխելը եւ գործուղելը, պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ժամանակավորապես կասեցնելը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Պայմանագրային զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքում պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի նշանակելու եւ (կամ) պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով կարող է մինչեւ մեկ ամիս ժամկետով ժամանակավորապես կասեցվել պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով դրամական ապահովությունը:»:

Հոդված 11. Օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «օրացուցային եւ» բառերը փոխարինել «օրացուցային ստաժը, իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող անհրաժեշտ օրացուցային ստաժի առկայության դեպքում՝ նաեւ» բառերով:

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Սույն օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կամ հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:».

2) 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15. Արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է դրամական ապահովությունը՝ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու կամ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:»:

Հոդված 13. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին կից կարող է գործել անհայտ կորածների հարցերով խորհրդատվական հանձնաժողով:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.06.2018
ՀՕ-344-Ն