Armenian      
Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.06.2018

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում « ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե» բառերը փոխարինել «ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում «նշանակելու տեղական հանրաքվե» բառերը փոխարինել «ընդունելու տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 39. Հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը եւ լսումներ անցկացնելը

1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչեւ հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, որի արդյունքները պարտադիր բնույթ չունեն:»:

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.3-րդ եւ 14.4-րդ կետերով.

«14.3) հանդես է գալիս տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ.

14.4) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2018
ՀՕ-350-Ն