Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.06.2019

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ` վարձու աշխատողներ).».

2) 3.1-ին մասի`

ա. 2-րդ կետի «ընտանեկան ձեռնարկատիրության» բառերը փոխարինել «միկրոձեռնարկատիրության (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության)» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը` նաեւ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:».

3) 4-րդ մասը «ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը» եւ «ապահոված անձին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասում «եւ արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով» բառերը փոխարինել «համակարգի շրջանակում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

27.06.2019
Երեւան
ՀՕ-78-Ն