Armenian      
Ֆինանսական համահարթեցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2019

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների՝ 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. 2020 եւ 2021 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են՝

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետեւանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2021 թվականներին ձեւավորված բազմաբնակավայր համայնքների՝ «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետեւանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. 2020 եւ 2021 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԴԱ = Դ2016 փաստացի , որտեղ՝

ԴԱ -ն  «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի -ն  2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետեւանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. 2020 եւ 2021 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2020 եւ 2021 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi , որտեղ՝

ՀՀi -ն  i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi -ն  i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi -ն  i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi -ն  i-րդ համայնքի պետական տուրքերն են:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2019
Երեւան
ՀՕ-269-Ն