Օրենքը չի գործում:
Գործում է ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.02.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով եւ 202-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

06.02.2020
Երեւան
ԱԺՈ-001-Ն