Armenian   Russian    
Հաշվեքննիչ պալատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.01.2020

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ եւ 12-րդ կետերը «իրականացնող» բառից հետո լրացնել «կառուցվածքային» բառով.

2) 13-րդ կետի «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «աշխատակազմում» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում» բառերով.

2) «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիական» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքը» բառով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասում`

1) 11-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը.

2) 13-րդ, 19-րդ եւ 20-րդ կետերի «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական» բառերով.

3) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին» բառերը փոխարինել «պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում համապատասխան քաղաքացիական ծառայողներին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 42-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասում`

ա. «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառերով,

բ. «այլ» բառը փոխարինել «աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող» բառերով,

գ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները եւ հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում հաշվեքննիչ պալատի նախագահը:»:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) վերնագրում`

ա. «աշխատակազմի» բառը հանել,

բ. «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.

2) 1-ին մասում`

ա. «աշխատակազմի» բառը հանել,

բ. «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.

3) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում`

ա. «աշխատակազմի» բառը հանել,

բ. «գլխավոր» բառը փոխարինել «ղեկավար» բառով,

գ. «պաշտոնների» բառից հետո լրացնել «խմբում» բառով.

4) 2-րդ մասը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառերով:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրից, 1-ին մասի 3-րդ կետից եւ 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը.

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

Հոդված 15. Օրենքի  7-րդ  գլխի  վերնագիրը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ»:

Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Ծառայությունը հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում»:

2) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հաշվեքննիչ պալատ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվում է քաղաքացիական ծառայություն` «Քաղաքացիական ծառայության մասին»  օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով.

2) 1-ին մասը «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:

Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը.

2) 4-րդ մասի «պալատի աշխատակազմում գլխավոր» բառերը փոխարինել «պալատում ղեկավար» բառերով.

3) 5-րդ մասի «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով:

Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «քաղաքացիական» բառը.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատ պետական մարմնի քաղաքացիական ծառայողներ:»:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.02.2020
Երեւան
ՀՕ-31-Ն