Սոցիալական աջակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 04.03.2020

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «եւ տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ տեղական ինքնակառավարման մարմինը», «եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» եւ «կամ համայնքային ծառայության» բառերը, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի տարածքային մարմինների միջոցով կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը եւ համալիր կենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով դիմումների ընդունումը, հաշվառումը եւ միասնական փաստաթղթաշրջանառությունը.»:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը եւ 43-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

18.03.2020
Երեւան
ՀՕ-97-Ն