Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.03.2020

Հոդված  1.   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի  հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-րդ կետով.

«55) տիեզերական օբյեկտների եւ տեխնիկայի օտարումը, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային  տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցումը եւ (կամ) աշխատանքների կատարումը`  մինչեւ    2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 2.   Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ  կետով.

«20) տիեզերական օբյեկտների եւ տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման գործունեությունից ստացվող եկամուտները` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) տիեզերական օբյեկտների եւ տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.03.2020
Երեւան
ՀՕ-153-Ն