Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 57-րդ կետը «վաճառատեղ» բառից հետո լրացնել «, շրջիկ առեւտրի կետ» բառերով.

2) 58-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 5-րդ կետը «կտրոն» բառից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն)» բառերով.

2) 3-րդ մասի 2-րդ կետի «Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները)» բառերը փոխարինել «, սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի, կտրոնի վրա ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող եւ (կամ) ծառայություն ստացող կազ-մա-կերպության, անհատ ձեռ-նարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերով, իսկ «ձեռք բերված ապրանքի» բառերը` «ապրանքի մատակարարումը կամ» բառերով.

3) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 56-րդ հոդվածում`

1)  3-րդ մասի 1-ին կետը «հսկիչ» բառից առաջ լրացնել «Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված» բառերով.

2) 4-րդ մասի «8-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ եւ 8.1-ին մասերով» բառերով.

3) 8-րդ մասի 1-ին կետի «հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների)» բառերը փոխարինել «Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Օրենսգրքի 380-րդ եւ 380.1-ին հոդվածներին համապատասխան` հսկիչ դրա-մարկղային մեքենա կիրառողները պատվերների հիման վրա մանրածախ վաճառք (առաքում) իրա-կա--նացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակ--չությանը ծա-ռա--յություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները կարող են տպագրել (գենե-րաց-նել) նախօրոք` պայ-մանով, որ ապրանքների մա-տա-կարարման (առաքման) դեպքում դրանք պետք է տպագրվեն (գե-նե-րացվեն) մինչեւ մատակարարվող ապրանքների` առաքման վայրից կամ առաքման կետից դուրս բերելը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով ձեռք բերված ապրանքների տեղափոխության դեպքում» բառերը փոխարինել «Օրենսգրքով սահմանված դեպքերում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի իմաստով հանդիսանում է ուղեկցող փաստաթուղթ:».

3) 7-րդ մասի «Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը» բառերը փոխարինել «վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, բացառությամբ շրջիկ առեւտրի կետերի եւ Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 380-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «օբյեկտների,» բառից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետերի,» բառերով.

2) 3-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 380.1-ին հոդվածով.

«380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը

1. Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առեւտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա:

2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առեւտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:

3. Էլեկտրոնային կտրոնը ձեւավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ձեւաչափով սահմանվող տեղե-կատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու եւ հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով:

4. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաեւ ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առեւտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը: Էլեկտրոնային հսկիչ դրա-մարկղային մեքենայի եւ հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջեւ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի հաստատած հատուկ ձեւաչափով (վեբ ծառայության նկարագիր):

5. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահ-պա-նելն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 7. Օրենսգրքի 381-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «օբյեկտի,» բառից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետի,» բառերով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Շրջիկ առեւտրի կետերի միջոցով, ինչպես նաեւ Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերում մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված` ապրանքի անվանման եւ ապրանքային դիրքի, ծառայության անվանման եւ կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է` անկախ Կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից:».

2) 3-րդ մասում`

ա. 3-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առեւտրի կետերի մի-ջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում` կազմակերպության (անհատ ձեռ-նար-կա-տի-րոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը եւ հաշվառման համա-րանիշը» բառերով,
 
բ. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առեւտրային) ծրագիր կիրառելու դեպքում` հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.»,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

«17) հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը` 8 նիշ (բացառությամբ վերադարձի կտրոնների):»:

Հոդված 8. Օրենսգրքի 384-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «վայրում» բառից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով -մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում` շրջիկ առեւտրի կետ հանդիսացող ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը եւ հաշվառման համա-րանիշը» բառերով.

3) 7-րդ մասը «վայրի տարածքի» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետի» բառերով, իսկ «տարածք» բառից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետ» բառերով.

4) 8-րդ մասը «տեսանելի մասում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առեւտրի կետերի դեպքում` ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 416-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պահին եւ վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «այդ վայրում» բառերից հետո լրացնել «, իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում` շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով.

3) 4-րդ մասի 1-ին կետը, 5-րդ մասի 1-ին կետը եւ 8-րդ մասը «առեւտրի օբյեկտում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով.

4) 9-րդ մասը «առեւտրի օբյեկտներում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետե--րում» բառերով.

5) 11-րդ մասը «տեսանելի տեղում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առեւտրի կետերի դեպքում` ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դրույթներն Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված կարգավորումների մասով գործում են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

05.06.2020
Երեւան
ՀՕ-280-Ն