Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2020
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 393-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաեւ ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ դրանում դեղի հերթական համարը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ մասը «համարին» բառից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաեւ ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին եւ դրանում դեղի հերթական համարին» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմապիտակները պետք է հնարավորություն ընձեռեն տեսանելի դարձնելու նաեւ դեղի ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը եւ դրանում դեղի հերթական համարը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

05.06.2020
Երեւան
ՀՕ-281-Ն