Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.06.2020

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 107.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

30.06.2020
Երեւան
ԱԺՈ-003-Ն