Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.09.2020

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածում`

1) 1-ին  մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) լիցենզավորված անձի` օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո` 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում.».

2) 2-րդ մասը «3-րդ,» բառից հետո լրացնել «3.1-ին,» բառով.

3) 8-րդ մասը «3-րդ,» բառից հետո լրացնել «3.1-ին,» բառով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

01.10.2020
Երեւան
ՀՕ-443-Ն