Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում, 3-րդ հոդվածի 4-րդ կետում, 35-րդ հոդվածի 3-րդ մասում, 48.1-ին հոդվածի 8-րդ մասում, 64-րդ հոդվածի 3-րդ մասում, 81-րդ հոդվածի 3-րդ մասում, 83-րդ հոդվածի 5-րդ մասում, 94-րդ հոդվածի 6-րդ մասում, 118-րդ հոդվածի 4-րդ մասում «հողի հարկ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «անշարժ գույքի հարկ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքում՝

1) 35-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 66-րդ հոդվածի 2-րդ մասի «կադաստրային գին» եւ «կադաստրային գներ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կադաստրային արժեք» եւ «կադաստրային արժեքներ» բառերով.

2) 35-րդ հոդվածի 2-րդ մասի «կադաստրային եւ (կամ) շուկայական գներով» բառերը փոխարինել «կադաստրային եւ (կամ) շուկայական արժեքներով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.02.2021
Երեւան
ՀՕ-24-Ն