Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2021

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերից հանել «գործընթացի» բառը:

Հոդված 2. Oրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասից հանել «գործընթացում» բառը:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
 
«6. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում ԿՄ - Փ - Ո Հ  Վ»:
 
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրված հավատարմագրերը:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-47-Ն