Արհեստակցական միությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.01.2021

Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9.1-ին հոդվածում՝

1) 3-րդ մասի «ընդունելու մասին հաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո՝ 30» բառերը փոխարինել «ստանալուց հետո՝ 10 աշխատանքային» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պետական գրանցման մարմինը արհեստակցական միության փոփոխության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը եւ գրանցել արհեստակցական միության փոփոխությունը կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության փոփոխության գրանցումը: Արհեստակցական միության փոփոխության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով եւ դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-44-Ն