Armenian      
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.2021

Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում 1-ին մասի 4-րդ կետը «223-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերից հետո լրացնել «223.1-ին հոդվածով, 223.2-րդ հոդվածով, 223.3-րդ հոդվածով, 223.4-րդ հոդվածով,» բառերով»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «հայտնաբերված» բառը փոխարինել «հայտնաբերվելիք» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

«3. Իրավասու մարմինը կարող է դիմել առաջին ատյանի դատարան՝ ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առեւտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված՝ ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների), վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն պահանջելու դիմում:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում «գույքի մի մասն» բառերը փոխարինել «գույքն» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.03.2021
Երեւան
ՀՕ-91-Ն