Armenian      
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.05.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի փաստական տվյալներ եւ փաստարկներ, որոնք առերեւույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 216.6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հասարակական կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետեւյալ ոլորտներում.

1) շրջակա միջավայրի պահպանություն.

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:».

2) 2-րդ մասի «Կազմակերպությունը» բառը փոխարինել «Հասարակական կազմակերպությունը» բառերով, իսկ «2-րդ մասով» բառերը՝ «1-ին մասի 1-ին կետով» բառերով.

3) 2-րդ մասի 3-րդ կետի «2-րդ մասում» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետում» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե՝

1) խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, կամ խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի՝ խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, եւ որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից, չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները եւ օրինական շահերը դատարանում.

2) կազմակերպության կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ, եւ անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են.

3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ոլորտում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 216.7-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայության մասին, ինչպես նաեւ հայցադիմումին, ի լրումն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, պետք է կցվեն սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող ապացույցներ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.05.2021
Երեւան
ՀՕ-197-Ն