Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.05.2023

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 94.1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելը

1.   Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացած հաշվետվության կամ փորձաքննական բացասական եզրակացության առկայության դեպքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

2. Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելը, իսկ սահմանված ժամկետների դեպքում՝ սահմանված ժամկետներում չկատարելը կամ խախտելը կամ դրանցից շեղվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց  նկատմամբ՝ չորսհարյուրապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի նշանակման օրվանից տեսչական մարմնի սահմանած ժամկետում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի  կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պայմանները կամ պահանջները չկատարելը, պահանջների կամ պայմանների խախտումները կամ շեղումները չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի  չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  սահմանված  նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.05.2023
Երեւան
ՀՕ-152-Ն