Armenian      
Զբաղվածության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.07.2023

Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերը, 12-14-րդ եւ 17-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 9-րդ կետից հանել «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում,» բառերը.

2) 10-րդ կետի «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում՝ զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի եւ ծառայության)» բառերը փոխարինել «զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի եւ ծառայության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ամենամյա ծրագրին համապատասխան» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության միջոցով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերում, 17-րդ եւ 18-րդ կետերում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 20-րդ հոդվածի 5-րդ մասում «ամենամյա ծրագիր» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «զբաղվածության պետական ծրագրեր» բառերով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում «Ամենամյա ծրագրի» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով, իսկ 1-ին մասում «Ամենամյա ծրագրի» բառերը՝ «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետից հանել «ամենամյա ծրագրով նախատեսված» բառերը:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ եւ 4.1-ին մասերից հանել «ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող» բառերը:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ամենամյա պետական ծրագրի» բառերը փոխարինել «զբաղվածության պետական ծրագրերի» բառերով.

2) 3-րդ մասից հանել «եւ օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

31.07.2023
Երեւան
ՀՕ-247-Ն