Armenian      
Հանրակրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.10-րդ կետով.

«10.10) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) անձ՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական եւ ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետեւանքով անձն իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը ուսումնադաստիարակչական գործընթացներում, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում՝ դասարանում ապահովելով խտրականությունից զերծ միջավայր եւ կանխարգելելով աշակերտների մեկուսացումը:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանը.».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար դպրոցում ստեղծելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ կամ միանալու արդեն ստեղծված փոխօգնության խմբերին:».

3) 2-րդ մասի 1-ին կետը «կրթություն ստանալու համար» բառերից հետո լրացնել «եւ աջակցել դասապատրաստմանը» բառերով.

4) 2-րդ մասի 3-րդ կետը «հարգալից վերաբերմունք» բառերից հետո լրացնել «մարդու, պետության,» բառերով.

5) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը:»:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) հաստատում է ուսումնական հաստատությունների ցանկերը.»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.18-րդ կետը «տնօրենի ատեստավորման» բառերից հետո լրացնել «եւ հավելավճարի տրամադրման» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.11.2023
Երեւան
ՀՕ-324-Ն