Armenian      
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման եւ հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու եւ կատարման թույլատրելու, կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը սահմանելու կամ փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «հիման վրա կազմված կատարողական թերթն» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումն» բառերով.

2) 8-րդ մասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բերման ենթարկելու մասին որոշումն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է ոստիկանություն՝ կատարման:»:

Հոդված 4. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «հիման վրա կազմված կատարողական թերթն» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումն» բառերով.

2) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «հիման վրա կազմված կատարողական թերթն» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումն» բառերով.

2) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ մասում «կատարողական թերթն» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումն» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «արբիտրաժի վճիռը կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հիման վրա կազմված կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումը» բառերով.

2) 2-րդ մասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.

3) 3-րդ մասից «կատարողական թերթը» բառերը հանել, իսկ նույն մասը «հարկադիր կատարման ուղարկելու» բառերից հետո լրացնել «դիմում ներկայացնելու» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «հիման վրա կազմված կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումն» բառերով.

2) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում «կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմում ներկայացնելու» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 183-րդ հոդվածի 8-րդ մասում «կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմում ներկայացնելը» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 199-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Առաջին ատյանի դատարանի վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու եւ դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց:»:

Հոդված 13. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշման եզրափակիչ մասի կատարում ենթադրող մասերի եւ դրանք կամովին չկատարվելու դեպքում պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,»:

Հոդված 14. Օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 15. Օրենսգրքի 252-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «հիման վրա տրված կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումը» բառերով.

2) 4-րդ մասի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 2-րդ բաժնի հինգերորդ ենթաբաժնի վերնագրում եւ 315-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ գլխի վերնագրում, 321-րդ եւ 322-րդ հոդվածներում «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնել» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 316-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելու դեպքում դրա կատարումը կասեցվում է մինչեւ դիմումի քննության արդյունքներով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 323-րդ հոդվածում`

1) 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերի «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնել» բառերով.

2) 4-րդ մասի «կատարողական թերթ» բառերը փոխարինել «հարկադիր կատարում» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 324-րդ հոդվածի վերնագրում «Արբիտրաժի վճռի կատարման համար կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 325-րդ հոդվածում`

1) վերնագրի, 1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերի «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնել» բառերով.

2) 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով.

3) 2-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետի «կատարողական թերթ տալը մերժելու» բառերը փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասում «կատարելու համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 331-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «տված կատարողական թերթի» բառերը փոխարինել «ներկայացրած հարկադիր կատարման դիմումի» բառերով.

2) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 334-րդ հոդվածի 3-րդ մասում «վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 6-րդ մասում «տրվում է կատարողական թերթ» բառերը փոխարինել «ներկայացվում է հարկադիր կատարման դիմում» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 2-րդ բաժնի վեցերորդ ենթաբաժնի վերնագրում, 336-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ գլխի վերնագրում, 341-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում, 342-րդ հոդվածում «որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:

Հոդված 26. Օրենսգրքի 343-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 6-րդ մասերի «որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով.

2) 4-րդ մասի «տրամադրել կատարողական թերթ» բառերը փոխարինել «ներկայացնել հարկադիր կատարման դիմում» բառերով:

Հոդված 27. Օրենսգրքի 344-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի «կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարումը» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «համար կատարողական թերթ տալ» բառերը համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 29. Օրենսգրքի 345.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելու դեպքում դրա կատարումը կասեցվում է մինչեւ դիմումի քննության արդյունքներով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 30. Օրենսգրքի 2-րդ բաժնի յոթերորդ ենթաբաժնի եւ 52-րդ գլխի վերնագրերը «կատարման թույլատրելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 357-րդ հոդվածի 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 52-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 359.1-ին հոդվածով.

«Հոդված 359.1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն եւ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

2. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը պահանջատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է Վճռաբեկ դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանն իր կանոնակարգերով սահմանված կարգով տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:»:

Հոդված 33. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու», իսկ 13-րդ կետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված» բառերը՝ «կատարողական վաղեմության» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասը «հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «, սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից երկշաբաթյա ժամկետում» բառերով:

Հոդված 35.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ, 4-րդ, 6-11-րդ, 15-րդ, 16-րդ, 18-28-րդ եւ 33-րդ հոդվածները «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձեւերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-193-Ն