Armenian      
Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այդ օրենքով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի՝ արդարադատության նախարարի հետ համաձայնեցված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկադիր կատարողին հասանելի դարձնելը չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-202-Ն