Տպել
 
Գրադարանի կողմից մատուցվող ծառայություններ

Գրադարանային հավաքածու 

Ձեր տրամադրության տակ են հավաքածուի մաս կազմող գրքերը, պարբերականները, ծառայողական օգտագործման նյութերը, տեսաերիզները, ձայներիզները: Օգտվողների պահանջների արդյունավետ բավարարման նպատակով ստեղծվել են թեմատիկ դարակներ:


Փաստաթղթերի սպասարկում էլեկտրոնային  կրիչներով եւ առցանց եղանակով 

Դուք կարող եք պատվիրել նյութեր, որոնք գրադարանում չկան, եւ մենք ամենակարճ ժամկետում կտրամադրենք դրանք համացանցից փնտրումների ճանապարհով եւ Ձեզ կհանձնենք թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային փոստի առկայության  պայմաններում կարող ենք պատվերն ընդունել եւ առաքել այդ ճանապարհով:

Տեղեկատու- մատենագիտական ծառայության մատուցում

  Գրադարանը կարող է Ձեր հարցումների հիման վրա կազմել նյութերի ցանկեր՝ անկախ կրիչների ձեւերից, առանձնացնել այդ նյութերը եւ տրամադրել Ձեզ (ժամկետը կախված հարցի բնույթից` 1 ժամից մինչեւ 1 շաբաթ):


Էլեկտրոնային գրացուցակ 

Գրադարանը ստեղծել է առկա գրականության եւ պարբերականների էլեկտրոնային գրացուցակ (աշխատանքը շարունակվում է նոր մուտքերին համապատասխան): Դուք կարող եք փնտրումներ կատարել ցանկացած ձեւաչափով, բնութագրիչով եւ պահանջել նյութը գրադարանից: Օգտվողների աշխատանքը հեշտացնելու նպատակով մեկ բազայի մեջ են հավաքված գրքերը եւ վերլուծական նկարագրությունները:
Գրադարան ստացվող մամուլից իրականացվում է ամենօրյա քարտագրում, որը արտացոլվում է տվյալների բանկում: Որպես առաջնահերթություն` քարտագրման ժամանակ  հաշվի են առնվում Ազգային ժողովի, պատգամավորների մասին եղած նյութերը, օրենքների նախագծերի վերաբերյալ մեկնաբանությունները, վերլուծական եւ տեսական հոդվածները: Այս եղանակով փնտրման արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել տվյալ հարցի վերաբերյալ ամբողջական պատկերը: Դուք կարող եք առանձնացնել անհրաժեշտ նյութերի ցանկը եւ 15-20 րոպեի ընթացքում ստանալ համապատասխան  նյութերը, որոնք պահպանվում են գրադարանում:


Միջգրադարանային  բաժնույթ 

Գրադարանում գոյություն չունեցող նյութերը կարող ենք պատվիրել հայաստանյան հիմնակազմ գրադարաններից: Պատվերը բավարարվում է առավելագույնը երկու օրում:
Պատվիրված գրականությունը կարելի է պահել մեկ ամիս, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժամկետը երկարացնել մեկ անգամ:


Պատճենահանում  

Գրադարանում եղած նյութերը կարող ենք պատճենահանել եւ տրամադրել Ձեզ` ամսական քսան էջի սահմաններում: