Տպել
 
Գրադարանի մասին

ՀՀ Ազգային ժողովի գրադարանը հիմնադրվել է 1991 թվականին: Գրադարանի խնդիրը պատգամավորների եւ  աշխատակազմի անդամների տեղեկատվական պահանջների բավարարումն է` անկախ  կրիչների ձեւերից: Անհրաժեշտության դեպքում սպասարկվում են նաեւ քաղաքացիները, հետազոտողները եւ գիտական ատենախոսություններ պաշտպանողները, եթե փնտրվող նյութն այլ գրադարաններում չկա:

Օգտվողների սպասարկումը իրականացվում է աբոնեմենտի եւ ընթերցասրահի միջոցով, զգալի տեղ է հատկացվում էլեկտրոնային տեղեկատվությամբ ապահովմանը:

Գրադարանային հավաքածուն ներառում է շուրջ 9424 միավոր  բազմալեզու գրականություն` տեղեկատուներ, օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական, ազգամիջյան հարաբերություններին, տնտեսագիտությանը, պատմական, միջազգային հարբերություններին, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, միջազգային պայմանագրերի ժողովածուներ: Հավաքածուի մաս են կազմում բազմաբնույթ պարբերականները, որոնց ցանկին կարելի է ծանոթանալ մեր տվյալների էլեկտրոնային բանկում, տեղեկատվական զանազան նյութերը՝ բուկլետներ, վերլուծական ամփոփաթերթեր, եւ էլեկտրոնային նյութերը:

Գրադարանը ստեղծում է հավաքածուի էլեկտրոնային քարտարան, որտեղ ներառվում են հավաքածուի մաս կազմող գրքերը, ամենօրյա թերթերից եւ ամսագրերից վերցված եւ մեր հիմնախնդիրներին առնչվող հոդվածների մատենագիտական նկարագրությունները: Բազան շահագործվում է համացանցում:

Իրականացնում է օրենսդրական նյութերի ազգային ավանդապահ գրադարանի գործառույթը:

Գրադարանը  օգտվողներին  տրամադրում է համացանցային կապ, լազերային տպիչ, պատճենահանող սարք, իրականացնում է խորհրդատվություն` համացանցում  նյութերի փնտրման վերաբերյալ, օգնում է փնտրումներ իրականացնել ստեղծված տվյալների բանկում: