Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին
(վերնագիրը խմբ. 27.12.2017 ԱԺԽՈ-046-Լ)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն 1-ին հավելվածի.
(կետը խմբ. 27.12.2017 ԱԺԽՈ-046-Լ)

2. հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի` կառուցվածքը համաձայն 2-րդ հավելվածի:
(կետը խմբ. 27.12.2017 ԱԺԽՈ-046-Լ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2017 թ. հունիսի 12
Երևան
ԱԺԽՈ -006- Լ