Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն
1) զանգվածային լրատվության միջոցներով հանրությանն իրազեկում է Ազգային ժողովի գործունեության մասին` ապահովելով Ազգային ժողովի գործունեության հրապարակայնությունը.
2) ապահովում է Ազգային ժողովի նախագահի եւ Աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
3) ապահովում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորների ճեպազրույցների, մամուլի ասուլիսների կազմակերպումն ու անցկացումը.
4) Խորհրդի հաստատած կարգով իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը.
5) կազմակերպում է Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, նրա հանձնարարությամբ` Աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները.
6) կազմում է հայաստանյան մամուլի ամենoրյա տեսություն, ինչպես նաեւ՝ համացանցի միջոցով ուսումնասիրում է հայրենական եւ oտարերկրյա լրատվամիջոցների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում մամուլի ամենoրյա տեսություններ, ներկայացնում Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին եւ հրապարակում Ազգային ժողովի պաշտոնական կայքի ինտրանետային բաժնում.
7) տեղեկատվություն է տրամադրում Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոնական ու աշխատանքային այցերի, հանդիպումների, ասուլիսների մասին.
8) տեղեկատվություն է տրամադրում Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ նստաշրջանների, արտահերթ նիստերի աշխատանքների, Խորհրդի, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, հանդիպումների, ասուլիսների մասին.
9) լուսաբանում է Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունների, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների, Ազգային ժողովի բարեկամական խմբերի գործունեությունը.
10) ապահովում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի նախապատրաստումը եթեր հեռարձակման.
11) ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների՝ Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող հայտարարությունների տեսագրությունը եւ նախապատրաստումը եթեր հեռարձակման.
12) վարում է Ազգային ժողովի կայքի «Լուրերի» բաժինը, ներառյալ` տեղեկատվության մշակումը եւ տեղադրումը.
13) ապահովում է Ազգային ժողովի գործունեությանն առնչվող տարաբնույթ նյութերի տպագրման նախապատրաստական աշխատանքների (տպագրվող նյութերի խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում) կատարումը.
14) իրականացնում է պոլիգրաֆիական, խմբագրական եւ հրատարակչական աշխատանքներ.
15) իրականացնում է Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող լուսանկարների եւ տեսանյութերի արխիվացում: