1) իրականացնում է Ազգային ժողովի նախագահի կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաuտումը, վարումը, հաշվառումը եւ պահպանումը.
2) վարում է Ազգային ժողովի պատգամավորների կադրային հաշվառումն ու անձնական գործերը.
3) կազմակերպում եւ ապահովում է Աշխատակազմի պետական ծառայողների ատեuտավորման աշխատանքները.
4) կազմակերպում է Աշխատակազմի պետական ծառայողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները.
5) ապահովում է Աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը եւ ամրագրումը.
6) ապահովում է Ազգային ժողովի նախագահի կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների, հաuտիքացուցակի, անհրաժեշտ տեղեկանքների նախապատրաuտումն ու հաշվառումը, անձնական գործերի, համապատասխան աշխատողների ժամկետային աշխատանքային պայմանագրերի ձեւակերպումը, անաշխատունակության թերթիկների, աշխատանքային գրքույկների լրացումը եւ հաշվառումը, համապատաuխան փաuտաթղթերի վարումն ու պահպանումը, գործուղումների եւ արձակուրդների ձեւակերպումը, ծառայողական վկայականների եւ ժամանակավոր եւ տարեկան անցագրերի պատրաuտումն ու հաշվառումը, համակարգչային ծրագրով Ազգային ժողովի վարչական տարածք մուտքի ու ելքի դիտարկումը եւ տվյալների ամփոփումը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաuտատումը.
7) սահմանված կարգով իրականացնում է Ազգային ժողովում ուսանողների պրակտիկայի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները.
8) մշակում է Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման ժամանակացույցը.
9) վարում է կնքված աշխատանքային պայմանագրերի եւ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ գրանցամատյանները, ինչպես նաեւ իրականացնում կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառումը.
10) պահպանում եւ հաշվառում է Ազգային ժողովի նախագահի կարգադրություների եւ Աշխատակազմի ղեկավարի հրամանների բնօրինակները.
11) ամփոփում է կադրերի շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, որի հիման վրա պատրաստում է համապատասխան վերլուծական եւ տեղեկատվական նյութեր, վարում է անհատական տվյալների տեղեկատվական բազաները.
12) իր լիազորությունների սահմաններում կատարում է անհրաժեշտ տեղեկանքների ձեւակերպումը.
13) ի պահ է ընդունում այլ երկրներ գործուղման մեկնած պատգամավորների ներկայացրած տեղեկանքները.
14) հաշվառում է Աշխատակազմում պետական ծառայողների` օրենքով նախատեսված հաշվետվությունները:



Գործառույթներ
