Իրավական փորձաքննության վարչություն
1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական (իրավական) փորձաքննությունը եւ համապատասխան եզրակացությունների պատրաստումը.
2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները եւ պատգամավորներին տրամադրում է փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված համապատասխան խորհրդատվություն.
3) Ազգային ժողովի մարմիններին ապահովում է իրավական խորհրդատվությամբ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի առնչությամբ.
4) ՀՀ օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները Սահմանադրական դատարանում վիճարկելիս Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է վեճի առնչությամբ պատասխանների, բացատրությունների, հայտարարությունների եւ իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծեր.
5) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում եւ նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հասցեագրված՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերին վերաբերող գրությունների, նամակների, առաջարկությունների պատասխանների նախագծեր.
6) ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի առնչությամբ Ազգային ժողովի մարմիններին տրամադրում է իրավական բնույթի վերլուծական եւ տեղեկատվական անհրաժեշտ նյութեր:
- Իրավական ապահովման բաժին
Հեռ. - Օրենսդրական փորձաքննության բաժին
Հեռ.