1) ապահովում է ՀՀ պետական արարողակարգի հիմնադրույթների պահանջների կատարումը.
2) կազմակերպում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարների, ինչպես նաեւ Աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունների` օտարերկրյա պետություններ կատարած այցերի եւ նրանց մասնակցությամբ ՀՀ-ում անցկացվող արարողակարգային միջոցառումները.
3) իր իրավաuության շրջանակներում ապահովում է Ազգային ժողովի նախագահի, անհրաժեշտության դեպքում նրա տիկնոջ, Աշխատակազմի ղեկավարի, ինչպեu նաեւ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային եւ տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացումը.
4) իրականացնում է արտասահմանյան պետությունների խորհրդարանների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների, հատուկ ներկայացուցիչների ղեկավարած եւ նրանց ուղեկցող անձանց` Ազգային ժողով կատարած այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումները.
5) իրականացնում է Ազգային ժողովի պատգամավորների գործուղումների հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
6) իրականացնում է Ազգային ժողովի պատվիրակությունների անձնագրային սպասարկումը.
7) համագործակցելով ՀՀ պետական արարողակարգի ծառայության հետ` նախապատրաստում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող արարողակարգային այլ միջոցառումներ:



Գործառույթներ
