Ֆինանսական վարչություն
1) նախապատրաստում եւ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին է ներկայացնում Աշխատակազմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ծախսերի ֆինանսավորման հայտերի նախագիծը.
2) հսկողություն է իրականացնում ընթացիկ տարվա հատկացումների արդյունավետ (խնայողական) oգտագործման նկատմամբ.
3) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում եւ գույքագրում է դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
4) վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովի գույքի եւ դրա շարժի, նյութական եւ ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ.
5) ապահովում է հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարումների գծով Ազգային ժողովի պարտավորությունների կատարումը.
6) իրականացնում է նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը, մատակարարների եւ բանկերի նկատմամբ պարտքերի ժամանակին մարումը.
7) նախապատրաստում եւ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին է ներկայացնում միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի նախագիծը.
8) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն` իրականացնում է պետական ծառայողների վարձատրության դրույքաչափերի հաշվարկումը, ինչպես նաեւ Աշխատակազմի այլ աշխատողների հիմնական աշխատավարձերի հաշվարկները.
9) գրանցում, հաշվառում եւ ամփոփում է Ազգային ժողովի կատարած փաստացի ծախսերը.
10) պատրաստում է Ազգային ժողովի ֆինանսական հաշվետվությունները.
11) պատրաստում եւ ըստ պատկանելության ներկայացնում է Ազգային ժողովի պահպանման ծախսերի ֆինանսավորման հայտերը, իրականացնում է սոցիալական փաթեթի շահառու աշխատողների բանկային եւ հաշվապահական համապատասխան գործառնությունները.
12) Ազգային ժողովի ֆինանսավորման հարցերի հետ կապված` համագործակցում է ֆինանսների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆինանսական բնույթի իրավական ակտերի նախագծեր.
13) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների գործընթացը.
14) իրականացնում է գնումների պլանավորումը, նախապատրաստումը, պայմանագրերի կնքումը եւ կատարումը.
15) կազմում է գնումների գործընթացի վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները.