1) ապահովում է Ազգային ժողովի հեռահաղորդակցության համակարգերի` համակարգչային ու հեռուuտատեuային ցանցերի, ինչպեu նաեւ ընդգրկված տեխնիկական եւ ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, իրականացնում է դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման եւ նորոգման աշխատանքները.
2) կարգավորում է համաշխարհային համակարգչային ցանցի ռեuուրuների հաuանելիությունը Ազգային ժողովի համակարգչային ցանցում, դրանց արդյունավետ եւ նպատակային oգտագործման հuկողությունը, կատարում է համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքների համակարգումը.
3) նախապատրաuտում եւ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում անհրաժեշտ uարքավորումների ներդրման, դրանց արդիականացման կամ նորոգման անհրաժեշտության հիմնավորումը, անցկացնում է համապատաuխան մարքեթինգային վերլուծություն, որի հիման վրա ներկայացնում է այդ սարքավորումների ձեռքբերման հայտ.
4) ապահովում է կապը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի այլ մաuնագիտական կազմակերպությունների հետ, Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ այդ ուղղությամբ իրականացնում է համապատաuխան գործողություններ.
5) իրականացնում է Ազգային ժողովի էլեկտրոնային սարքերի, սարքավորումների տեխնիկական եւ ծրագրային սպասարկումը ու վերանորոգումը.
6) մշակում է տեխնոլոգիական եւ ծրագրային նոր համակարգեր եւ անհրաժեշտության դեպքում կատարում դրանց ներդրման աշխատանքները.
7) տրամադրում է անհրաժեշտ մաuնագիտական խորհրդատվություն:



Գործառույթներ
