Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը փետրվարի 22-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի անդամներ:
Ողջունելով Լիբանանի Հանրապետության նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Հայաստանի եւ Լիբանանի քաղաքական հարաբերությունները՝ պայմանավորելով դրանք բազմադարյան բարեկամությամբ, պատմական առնչություններով եւ հայ համայնքի մեծ դերակատարությամբ:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Միշել Աունի ներդրումը Լիբանանի կայունության, անվտանգության եւ զարգացման գործում:
Խոսելով լիբանանահայ համայնքի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ նրանք առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ են եւ լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ կրթական կյանքում:
Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ պատգամավորական բարեկամական խմբերի համագործակցությունը:
Լիբանանի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելելու Հայաստան:
Միշել Աունի խոսքով՝ Լիբանանը մշակութային բազմազանություն ունեցող երկիր է, որտեղ տարբեր ազգերի եւ դավանանքների տեր մարդիկ համերաշխ ապրում են կողք կողքի՝ հարգելով միմյանց: Լիբանանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել է անվտանգության եւ կայունության ապահովումը:
Հանդիպման ավարտին Լիբանանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն Ազգային ժողովի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Բալաբեկի Դանիելյան...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հանդիպումն ուսանողների հետ
Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի պետական եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղու...
Միքայել Մելքումյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը փետրվարի 22-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ողջունելով դեսպանին՝ Միքայել Մել...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցո...
Խորհրդարանական լսումներում քննարկվել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսեւորումները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին տեղի են ունեցել «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանո...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ: ...
Արա Բաբլոյանի ելույթը «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ
Հարգելի պատգամավորներ, հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, օրերս լրացավ մեր նորագույն պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի` Արցախյան շարժման 30-ամյակը: Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս պատմական հոբելյանի առթիվ, որը արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը Հայաստանում ...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...