ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 23-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:
Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանը ընդգծել է եվրոպական ինստիտուտների կողմից Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին եւ հռետորաբանությանը համարժեք թիրախային գնահատականներ տալու կարեւորությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը եւ հակահայ հայտարարությունները քայլեր են՝ ուղղված տարածաշրջանի անվտանգության ապակայունացմանը, որոնք նաեւ նվազեցնում են խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները:
Արմեն Աշոտյանը նշել է նաեւ, որ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականների հնչեցումը հանրային պահանջ է, իսկ հակառակը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը տարբերվում է տարածաշրջանի այլ հակամարտություններից եւ այն պետք է շարունակել դիտարկել առանձին համատեքստում:
Հանձնաժողովի նախագահը նաեւ մեծապես կարեւորել է Արցախի ժողովրդի ներգրավվածությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթական, սոցիալական եւ այլ ծրագրերում:
Անդրադառնալով խորհրդարանական հարթությունում ակտիվ համագործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն է, բազմաշերտ եւ օրենսդիրներին առկա հիմնախնդիրների լայն շրջանակ քննարկելու մեծ հնարավորություններ է ընձեռում:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում առավել կառուցողական համագործակցությունը, մասնավորապես եվրոպական խորհրդարանական վեհաժողովներում: Արմեն Աշոտյանը ցավով արձանագրել է, որ ադրբեջանական պատվիրակությունների պահվածքը նման ձեւաչափերում հաճախ անառողջ է եւ հայատյաց պետական քաղաքականության շարունակությունն է:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի արագ եւ դյուրին վավերացումը: Այս համատեքստում նաեւ ընդգծվել է խորհրդարանական հարթակներում ԵՄ-ի նոր համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներում առավել նպատակային աշխատանքների իրականացումը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանն այս հարցում ունի եվրոպական ինստիտուտների աջակցության կարիքը:
Խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների եւ տարբեր հասարակական կազմակերպությ...
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Աշոտյանի նախագահությամբ փետրվարի 23-ին քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ ...
Աշխատանքային քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովում
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հեղինակած «Միջհամայնքային միավորումների մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը եւ ...
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին
Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգեւատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման ...
«ԼՂ հակամարտությունը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ կրոնական բնույթ». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փետրվարի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողո...
Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին: ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ:...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով միջոցառմանը մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 25-28-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը: ...
Արա Բաբլոյանը հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմա...
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել հղումով: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 21.02.2018, ժամը 14:30, 414 սենյակ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 23.02.2018, ժամը 11:00, 414 սենյակ, ...