Տպել
02.03.2018
Հայ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին
1 / 2

Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մարտի 1-ին տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ Վերահսկիչ-բյուջետային եւ Կրթության ու գիտության մշտական հանձնաժողովների նիստերը:

Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Սասուն Միքայելյանը: Քննարկվել է 11 հարց:

Օրակարգում ընդգրկված «Գիտատեխնիկական տեղեկատվության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Գիտական, այդ թվում գիտամանկավարժական եւ բարձրագույն որակավորման աշխատակիցների մասին» մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ ընդունվել են որոշումներ: Քննարկված հարցերի վերաբերյալ ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանները, այդ թվում ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել էր առաջարկներ:

Նիստում քննարկվել են նաեւ «ԱՊՀ անդամ երկրներում կրթության որակի բարձրացման մասին», «Նանոտեխնոլոգիաների էթիկայի մասին» առաջարկությունների նախագծերը, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցեր՝ ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի 2017թ. աշխատանքների արդյունքների, ազգային խորհրդարաններում ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ներկայացված մոդելային օրենքների կիրարկման, հանձնաժողովի հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետի եւ օրակարգի վերաբերյալ:

2019 թվականն ԱՊՀ-ում հայտարարվել է «Գրքի տարի»: Օրակարգում ընդգրկված է եղել նաեւ այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների հարցը:

Մարտի 2-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Լուիզա Սարգսյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 17 հարց:

Քննարկվել եւ որոշումներ են ընդունվել «ԱՊՀ անդամ պետությունների մշակույթի մասին» օրենսգրքի նախագիծը, «Անհատական տվյալների մասին», «Միջսահմանային տեղեկատվության փոխանակման ժամանակ էլեկտրոնային ձեւով նոտարական գործողությունների իրականացման մասին», «Սոցիալական տուրիզմի մասին» եւ այլ մոդելային օրենքների նախագծերի վերաբերյալ: Որոշ նախագծեր կուղարկվեն ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարաններ՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար:

Քննարկվել է նաեւ «ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի նախագիծը, որի լրամշակման հարցում զգալի աշխատանք են իրականացրել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները: Այս հարցին անդրադարձ էր կատարվել դեռեւս 2014թ. մարտի 11-ին: Կոնվենցիայի մշակման համար 2016թ. ստեղծվել էր աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Կոնվենցիայի նախագիծն ընդունվել է՝ ընդգրկվելով ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգ:

Օրակարգում ընդգրկված է եղել նաեւ «Սպորտում դոպինգի կիրառման հակազդման մասին» մոդելային օրենքի նախագծի մշակման մասին հարցը, որը ներկայացրել է ՌԴ ԴԺ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան: Ընդունվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի՝ դոպինգի արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար ԱՊՀ շրջանակում միասնական մարմին ստեղծելու առաջարկը: Հարցի քննարկումը կշարունակվի հանձնաժողովի հաջորդ նիստում:

Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի մշտական հանձնաժողովի 2017թ. աշխատանքների արդյունքների մասին, հաջորդ նիստի անցկացման ժամկետի եւ վայրի մասին, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցեր:

Կքննարկվի Հայկ Չիլինգարյանի՝ հաջորդ նիստը 2018 թվականի աշնանը Երեւանում անցկացնելու առաջարկը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...