Տպել
21.03.2018
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստն ավարտեց աշխատանքը
1 / 6

Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովը: Քննարկվել են մի շարք հարցեր, հնչել զեկույցներ: Շվեյցարիայի ներկայացուցիչ Անն Սեյդու-Քրիստը հանդես է եկել «Մահապատիժը ֆրանկոֆոնիայի տարածությունում» զեկույցով:

Հանձնաժողովականներն անդրադարձ են կատարել նաեւ կանոնակարգային հարցերի, մասնավորապես տեղեկատվության անդամակցության նոր հայտերի, կանոնակարգային փոփոխությունների, ՖԽՎ երիտասարդ խորհրդարանականների ցանցի կանոնադրության նախագծի ուսումնասիրմանը:

Օրակարգային այլ հարցերի շրջանակում ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ներկայացրել է հայտարարության նախագիծ, որն ընդունվել է միաձայն:

Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել կայանալիք լիագումար նիստի շրջանակում: Այն տեղի կունենա Քվեբեկում՝ հուլիսի 5-10-ը:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...