Տպել
23.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մարտի 27-30-ը ներառյալ Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդին առնըթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի, քաղաքական հարցերի, միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մարտի 27-30-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Բեքարյանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...